ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երիտասարդական նվագախումբը ՝ Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ

Երիտասարդական նվագախումբը ՝ Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ
10.07.2013 | 11:30

Հայ երաժշտարվեստի պատմության մեջ առաջին անգամ հայկական նվագախումբը պաշտոնական կարգավիճակով հանդես է գալու Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող Musica Riva միջազգային փառատոնի շրջանակներում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հրավիրվել է որպես հատուկ ընտրված պաշտոնական նվագախումբ` հուլիսի 20-ից օգոստոսի 3-ն Իտալիայի Ռիվա դել Գարդա քաղաքում կայանալիք Musica Riva միջազգային 30-րդ փառատոնին:

Երիտասարդական նվագախմբի մասնակցությունը փառատոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի` «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ, և նվագախմբի շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ:

Փառատոնի շրջանակներում, ի թիվս այլ համերգների, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև հայկական երաժշտության երեկո։

Նշենք, որ իտալական Musica Riva փառատոնը հիմնված է 30-ամյա պատմության և արդեն իսկ ձևավորված ինքնատիպ ավանդույթների վրա. յուրաքանչյուր տարի երկրագնդի տարբեր ծայրերից այն իր հարկի տակ է ընդունում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի այնպիսի նշանավոր ներկայացուցիչների, ինչպիսիք են Ալդո Չիկոլինին, Էմանուել Պայուն, Ռենատո Բրուզոնը, Իսահակ Կարաբչևսկին, Գլորիա Գեյները, Ալեսանդրո Կարբոնարը, Մաուրո Մաուրը, Պլասիդո Դոմինգոն, Ջիլբերտո Ջիլը:

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ